HPA® Լանոլին քսուկ
HPA®Լանոլինն արտադրված է կերակրող մայրերի մոտ կրծքապտուկների ճաքերը բուժելու և սպիացնելու համար: Պտուկների ցավոտությունը կրծքով կերակրման ընթացքում հաճախ հանդիպող բարդություն է, որը երեխային սխալ դիրքով կերակրելու արդյունք է: Անխոս պետք է վերացնել առաջացման պատճառը, սակայն ապացուցված է նաև, որ Lansinoh – HPA®Լանոլինն օգնում է հանգստացնել և պաշտպանել վնասված պտուկները:
Հավելյալ նկարագրությունՏեսահոլովակ
-
Ունենալով դաժան փորձություն կրծքով կերակրման ժամանակ, Ռեշեդան ցանկացել է օգնել մյուս մայրիկներին և իր խոհանոցում ստեղծել է Լանսինոն: 2019 թ –ին մենք նշել ենք մեր հայտնի քսուքի՝ լանոլինի 35 ամյակը:
-
Դիտեք այս արագ տեսահոլովակը, ինչպես օգտագործել N1 լավագույն վաճառվող լանոլին քսուքը
-
Դիտեք մեր լավագույն վաճառվող լանոլինի քսուքի տարան 360 աստիճանով:
-
Դիտեք կրծքապտուկների քսուքների արտադրության մեջ առաջատար մեր Լանոլինի մասին ամբողջական տեսահոլովակը: Տեսեք թե ինչպես է օգնում միլիոնավոր կանանց ամբողջ աշխարհում հանգստացնել բորբոքված և ճաքճքած պտուկները:
-
Ցանոթացեք, թե ինչով է տարբերվում մեր լանոլինը շուկայի մյուս մրցակիցներից:
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
- Նվաճումներ
-
Առաջարկվող ապրանքներ:
- Զուրկ է բիսֆենոլ A և S -ից
- Մեծ Բրիտանիայի կրծքով կերակրող մայրիկների N 1 հաճախակի օգտագործվող պտուկների քսուկն է
- Հանգստացնում, պաշտպանում է ցավոտ պտուկները և վնասված մաշկը
- Հիպոալերգիկ և 100% բնական է
- Մաքուր, բժշկական որակի լանոլին է
- Չի պարունակում հավելանյութեր, կայունացնող նյութեր և քիմիկատներ
- Կարիք չկա մաքրել նախքան կերակրումը
- Չի պարունակում պարաբեն
- Չունի համ և հոտ, անգույն է – ամենաընդունելի քսուկն է ձեր կրծքով կերակրվող երեխայի համար
- Անվտանգ է մոր և երեխայի համար
-
Նկարագրություն:
Կրծքով կերակրման ընթացքում պտուկների ցավը շատ տարածված է և առաջանում է երեխային սխալ դիրքով (անհարմար) կրծքին մոտեցնելու հետևանքով: Մինչդեռ շատ կարևոր է վերացնել պատճառը: Ապացուցված է, որ Lansinoh – HPA® Լանոլինն օգնում է հանգստացնել և պաշտպանել վնասված պտուկները:
Lansinoh –ի HPA® Լանոլինը կազմված է գերմաքուր լանոլինից, որը ստացվել է զտման յուրահատուկ ընթացակարգով՝ դարձնելով այն անվտանգ և՛ մոր, և՛ երեխայի համար, ուստի և կարիք չկա այն մաքրել կերակրելուց առաջ: Այս քսուքը 100 % բնական է՝ առանց կոնսերվանտների և կայունացնող նյութերի, ինչպես նաև հիպոալերգիկ է: Այն միակ լանոլինն է, որ ստացել է Բրիտանիայի Ալերգիայի Հիմնադրամի հավանության նշանը:
Հասանելի է 3 տարբեր – 3×7մլ, 10մլ և 40 մլ տարաներով
-
Ապրանքի մասին:
- 10մլ
- 40մլ
- 3x7մլ
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Արդյո՞ք Lansinoh-ի լանոլինը անվտանգ է երեխայի համար
Այո անվտանգ է: Lansinoh-ի HPA®Լանոլինը կարիք չկա մաքրել կերակրելուց առաջ: Այն կրծքապտուկների համար նախատեսված ամենամաքուր և ամենաանվտանգ քսուկն է: Ի տարբերություն այլ լանոլինների, մենք հասել ենք այդ որակին՝ օգտագործելով մաքրման յուրահատուկ գործընթաց, ընտրողաբար զտելով գունանյութերն ու հոտազատիչները: Այս գործընթացը իրականացվում է ցածր ջերմաստիճանի պայմաններում, առանց սպիտակեցման, մեղմ է և 100 % բնական: Lansinoh-ի լանոլինում չի ավելացվում ջուր, քիմիական նյութեր և հոտավետ նյութեր, այն 100 % մաքուր ու հիպոալերգիկ է և- Չունի հոտ
- Չունի համ
- Չի պարունակում կայունացնող նյութեր
- Չի պարունակում հակաօքսիդանտներ և հավելանյութեր
-
Ինչպե՞ս պահպանել HPA Լանոլինի քսուքը
HPAԼանոլինի քսուքը կարող եք պահպանել սենյակային ջերմաստիճանում: Եթե քսուքը պինդ է և դժվար է դուրս գալիս տարայից, ապա նրբորեն տաքացրեք տարան ձեռքերի մեջ, որպեսզի քսուքը ներսում փափկի: Եթե սեղմելուց քսուքը հոսում է, ապա անհրաժեշ է այն պահել ավելի սառը տեղում: -
Ինչպե՞ս է աշխատում (ազդում) լանոլինը
Կրծքով կերակրումը սովորած հմտություն է: Եթե Դուք զգում եք պտուկի ցավոտություն, բացառությամբ թեթև քնքշության, երբ երեխան մոտեցվում է Ձեր կրծքին,ապա հնարավոր է, որ որոշ փոփոխություններ անեք դիրքը շտկելու համար, որպեսզի զգաք հարմարավետություն և հաճույք ստանաք կրծքով կերակրելու գործընթացից: Մայրիկների մոտ կրծքապտուկների ճաքերը հիմնականում առաջանում են երեխային սխալ դիրքով կրծքին մոտեցնելիս – այս վիճակը ցավոտ է, բայց ժամանակավոր: Դիրքը փոխելով (ճիշտ դիրքով մոտեցնել կրծքին) վիճակը կբալելավվի, բայց միաժամանակ Lansinoh HPA®Լանոլինը կարող է ապահովել հանգստացնող ազդեցություն, որպեսզի Դուք կարողանաք կերակրել հարմարավետ: Lansinoh HPA®Լանոլինը՝ վերքերի լավացման համար ապահովում է կատարյալ խոնավ միջավայր: Վերքերի խոնավ բուժման եղանակն իր մեջ ներառում է արեոլայի(պտուկի) հատվածի առկա խոնավության պահպանումը, վնասված մաշկին քսելով, խոնավությունը պահպանող լանոլինի քսուկը (կրեմը): Մաշկում պահպանվող ներքին խոնավությունը մաշկին տալիս է նորմալ, առողջ տեսք՝ առաձգական և փափուկ, այլ ոչ թե փխրուն և չոր: Երբ վնասված հյուսվածքն այս ձևով խոնավեցվում է, ապա վերքը լավանում է առանց կեղևի ձևավորման: -
Արդյո՞ք Lansinoh HPA Lanolin-ն ունի որևէ կողմնակի ազդեցություն
Lansinoh քսուքը(կրեմը) չունի որևէ կողմնակի ազդեցություն: Այնուամենայնիվ հնարավոր է Դուք չիմանաք, որ ունեք ալերգիա լանոլինից: Դադարեցրեք լանոլինի օգտագործումը, եթե ունեք շնչառության դժվարացում, եղնջացան, դեմքի, լեզվի և կոկորդի այտուց, և անմիջապես դիմեք անհետաձգելի(շտապ) օգնության: Անհրաժեշտ է կապնվել Ձեր բժշկի հետ նաև այն դեպքում, եթե կնկատեք ուժեղ այրոց, ծակծկոց, կարմրություն կամ ցանավորում այն հատվածում, որտեղ քսել եք կրեմը:
-
- Ոսկի-Մոր և մանկան մաշկի խնամքի լավագույն արտադրանք,Մայր և Մանուկ մրցանակ 2020
- Ոսկի- Լավագույն արտադրանք կրծքով կերակրման համար (բացառությամբ կթիչների), Մայր և Մանուկ մրցանակ 2020
- Արծաթ- Լավագույն արտադրանք հղիության համար, Մայր և Մանուկ մրցանակ 2020
- Ոսկի- Մաշկի համար լավագույն խնամքի միջոց, Մայր և Մանուկ 2019
- Արծաթ- Լավագույն արտադրանք կրծքով կերակրման համար (բացառությամբ կթիչների), Մայր և Մանուկ մրցանակ 2018
- Արծաթ — Մաշկի համար լավագույն խնամքի միջոց, Մայր և Մանուկ 2018
- Բրոնզ- Մայրիկների համար պատրաստված կրծքի լավագույն կրեմ
Ձեզ կարող է հետաքրքրել
-
Կրծքի տաք և սառը փաթեթեներ 3-ը 1 -ում
Կրծքի տաք և սառը փաթեթեները 3-ը 1-ում նախատեսված են և տաք և սառը օգտագործման համար:...Տեսնել ավելին Դիտել -
Կրծքապտուկի ձևավորիչ
Lansinoh-ի կրծքապտուկի ձևավորիչը օգնում է կրծքով կերակրմանը՝ զգուշությամբ արտափքելով հարթ կամ ներքաշված պտուկը, այսպիսով ձեր...Տեսնել ավելին Դիտել -
Էլեկտրական կթիչ 2-ը 1-ում
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրությում է այն կանանց համար, ովքեր կուրծքը կթելիս ցանակնում...Տեսնել ավելին Դիտել