Կերակրման ապակյա շիշ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակով
Բնական Ալիքաձև ծծակով Lansinoh կերակրման ապակե շիշը, շատ ավելի հեշտ է հավաքել, լվանալ և ախտահանել: Այն 100% էկոլոգիապես մաքուր է: NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը հատուկ պատրաստված է կրծքով կերակրվող փոքրիկների համար: Խորհուրդ է տրվում երեխային կրծքով կերակրել առնվազն առաջին 6 ամիսը, քանզի հայտնի է, որ դրա օգտագործումը կյանքի լավագույն սկիզբն է մանկան համար
Հավելյալ նկարագրություն- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
-
Առաջարկվող ապրանքներ:
- Չի պարունակում բիսֆենոլ A և S
- Կլինիկորեն հաստատված է, որ նվազեցնում է պտուկների վնասումը կրծքով կերակրվող երեխաներիի մոտ
- Խթանում է երեխայի լեզվի ալիքաձև շարժմանը՝ նպաստելով բերանի խոռոչի զարգացմանը
- Ծծակի գագաթ – երեխան կարգավորում է կաթի հոսքի արագությունը
- Փափուկ 100% սիլիկոնե ծծակ – ձգվում և ծալվում է օպտիմալ սեղմանն համար
- Ներքին ուղղահայաց արտափքումներ, որոնք ծծակին դարձնում են ներանկմանը կայուն
- Եզակի աստիճանական թեքությունը նպաստում է լեզվի սահուն պերիստալտիկ շարժմանը
- Լայն հիմքով ծծակ, որը հեշտ բռնելու և արդյունավետ ծծման համար է
- Air Ventilation System (AVS™) – նվազեցնում է օդի ներթափանցումը, որն էլ հանդիսանում է կոլիկայի հիմնական պատճառը
- Քիչ մասեր – հեշտ է հավաքել և լվանալ
- Համապատասխանում է Lansinoh- ի ողջ շարքին
- 100% էկոլոգիապես մաքուր է
- 100% վերամշակելի
-
Նկարագրություն:
Կրծքով կերակրման ձեր նպատակներին հասնելու համար, դուք կարող եք ընտրել ձեր կրծքի անգին կաթը կթել և պահեստավորել, և այն միշտ հասանելի կլինի, երբ ձեր երեխան կունենա դրա կարիքը, կամ ձեր զուգընկերը՝ ինքը կցանկանա կերակրել երեխային:
Խորհուրդ է տրվում նախքան շշի օգտագործումը 6-8 շաբաթվա ընթացքում ստեղծել կրծքով կերակրման ճիշտ ձևը: Խորհուրդ է տրվում նաև քննարկել բոլոր տարբերակները ձեր բժշկական ներկայացուցիչի կամ կրծքի մասնագետի հետ, քանի որ նրանք ամենալավը կարող են խորհուրդ տալ, երբ օգտագործել շիշը, որովհետև այն կախված է ձեր անհատական վիճակից: Շատ կարևոր է զգալ ապահովություն, որ ձեր երեխան նորից կվերադառնա կրծքով սնուցմանը, այդ պատճառով կարևոր է ծծակների ճիշտ ընտրությունը՝ շփոթմոունքից խուսափելու համար:
Lansinoh mOmma, բնական ալիքաձև ծծակով կերակրման ապակե շիշը հատուկ պատրաստված է, որ ձեր երեխան կարողանա հաճույք ստանալ ձեր կթված կաթից նույնիսկ այն ժամանակ, երբ դուք բացակայում եք: Ավելի քան 50 ամյա հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծված NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը խթանում է ձեր երեխայի ծծելու բնազդային գործողությանը՝ պահպանելով բերանի բնական զարգացումը, որը ձեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ անցում կատարել կրծքի և շշի միջև, որի շնորհիվ էլ դուք կարողանում եք պահպանել կրծքով կերակրման ճիշտ ձևը:
Լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի ծծման գործողությունը տարբերվում է մեծահասակներից և կազմված է 3 փուլից՝ բռնելու ռեֆլեքս, լեզվի պերիստալտիկ շարժում (որի ընթացքում ձեր երխայի լեզուն կատարում է ալիքաձև շարժումներ) և կլում: Շատ կարևոր է, որ երեխան կարողանա կատարել լեզվի պերստալտիկ շարժումներ, քանի որ այն խթանում է ծնոտի և բերանի բնական զարգացմանը:
Կլինիկորեն հաստատված է, որ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը նպաստում է բնական սնուցման գործընթացին:
Ի՞նչու ապակի: Ապակին հանդիսանում է ամենաչեզոք (իներտ) նյութը կերակրման շշերի պատրաստման համար: Շշի և նրա պարունակության միջև ոչ մի մոլեկուլյար կապ (փոխանցում) չի առաջանում, ինչի շնորհիվ այն ավելի հեշտ է լվանալ և ախտահանել: Lansinoh ապակե շիշը պատրաստված է հատուկ բորոսիլիկատային ապակուց, որը նվազ խիտ է և ավելի կայուն է ջերմային մշակումների հանդեպ և օգտագործվում է լաբորատորիաներում: Շիշը անվտանգ է շրջակա միջավայրի համար, քանի որ 100% էկոլոգիապես մաքուր է և 100% վերամշակվող:
-
Ապրանքի մասին:
- Մեկ տուփը ներառում է 160մլ շիշ կամ 240 մլ շիշ
- Չի պարունակում բիսֆենոլ A և S
- Առկա է NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակ
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ -
-
Արդյո՞ք Lansinoh mOmma շշերը չեն պարունակում բիսֆենոլ A և S
Այո, Lansinoh® mOmma® շշերը և NaturalWave™ Բնական Ալիքաձև ծծակները չեն չարունակում բիսֆենոլ A և S: Շշերը պատրաստված են պլաստիկ պրոպիլենից, որը նաև չի պարունակում քիմիական նյութեր և հավելանյութեր: -
Կարելի՞ է արդյոք Lansinoh® mOmma® շշերը և ծծակները լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ
Lansinoh® mOmma® շշերը և NaturalWave™Բնական Ալիքաձև ծծակները կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի վերին հատվածում: Այնուամենայնիվ երկարատև օգտագործման համար մենք խորհուրդ ենք տալիս խնմաքով լվանալ ձեռքով: -
Արդյո՞ք միայն լայն հիմքով ծծակ ունեք
NaturalWave™® Բնական Ալիքաձև ծծակները լայն հիմքով են: Այն հնարավորություն է տալիս երեխային լայն բռնել ծծակը, ինչպես նա կբռնի կուրծքը լայն բացված բերանով: -
Կարելի՞ է արդյոք օգտագործել խոզանակ ծծակը լվանալու համար
Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել ծծակի խոզանակ NaturalWave™ծծակի լվացման համար, շատ կարևոր է այն զգուշությամբ կատարել, խոզանակը չհրել դեպի ծծակի գագաթի անցքը, այն շատ փոքր է և կարող է վնասել սիլիկոնը: Դուք կարող եք նաև ծծակը դնել տաք օճառաջրի մեջ, այնուհետև պահել հոսող ջրի տակ և թողնել որ չորանա, կամ դնել սպասք լավացող մեքենայի վերին հատվածում -
Կարելի՞ է արդյոք Lansinoh® mOmma® շշերն ու ծծակներն ախտահանել եռացող ջրով
Lansinoh® mOmma® շշերը և NaturalWave™ բնական ալիքաձև ծծակները կարելի է ախտահանել եռացող ջրի մեջ 5 րոպե: Խնդրում ենք համոզված եղեք, որ տարայի մեջ կա բավարար քանակի ջուր, որպեսզի տարբեր մասերը չդիպչեն տարայի հատակին կամ կողքերին, քանի որ դա կարող է բերել դրանց վնասման: -
Ի՞նչով է տարբերվում Lansinoh mOmma շիշը այլ շշերից
Lansinoh mOmma շշերը ԿԹԻՐ-ՊԱՀԻՐ-ԿԵՐԱԿՐԻՐ լուծման մի մասն են հանդիսանում և հնարավորություն են տալիս մայրիկներին կթել – պահել – կերակրել նույն շշով: Շիշը համընկնում է Lansinoh –ի բոլոր տեսակի կթիչներին՝ մեխանիկական, մեկ տեղանոց էլեկտրական և 2-ը 1-ում էլեկտրական: Հարմարության համար շիշը համապատասխանում է NaturalWave™ Բնական Ալիքաձև ծծակին, որը հատուկ պարաստված է, որպեսզի օգնի մայրիկներին հեշտությամբ անցնել կրքծից շշին և վստահություն ներշնչի, որ երեխան հեշտությամբ կվերադառնա կրծքով կերակրմանը, երբ նրանք կրկին միասին են: Մայրիկները կարող են օգտագործել շիշը կրծքի կաթը պահեստավորելու համար: Լայն տրամագիծը հնարավորություն է տալիս հեշտությամբ մաքրել այն: Շշերը արտադրվում են NaturalWave™ Բնական Ալիքաձև ծծակով, որը նպաստում է երեխայի լեզվի ալիքաձև շարժմանը՝ ապահովելով բերանի բնական զարգացումը և կրծքի ու շշի միջև սահուն կերպով անցումը: -
Պե՞տք է արդյոք փակել ծծակի գագաթը միկրոալիքային վառարանում տաքացնելիս
Մենք խորհուրդ ՉԵՆՔ տալիս կրծքի կաթը կամ երեխայի համար ցանկացած այլ հեղուկ տաքացնել միկրոակիքային վառարանի մեջ, քանի որ այն կարող է առաջացնել <<տաք>> կետեր և վնասել կրծքի կաթի սննդարար նյութերը: Մենք խորհուրդ ՉԵՆՔ տալիս շիշը տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ ցանկացած ձևով:
-
Ձեզ կարող է հետաքրքրել
-
Էլեկտրական կթիչ 2-ը 1-ում
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրությում է այն կանանց համար, ովքեր կուրծքը կթելիս ցանակնում...Տեսնել ավելին Դիտել -
Մեխանիկական կթիչ
Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների...Տեսնել ավելին Դիտել -
Բնական Ալիքաձև ծծակներ
Հիմնվելով ավելի քան 50 տարվա փորձ ունեցող հետազոտությունների վրա՝ մեր Բնական Ալիքաձև ծծակները պատրաստված են...Տեսնել ավելին Դիտել