Խորհրդատվական հոդվածներ
- Գլխավոր
- Խորհրդատվական հոդվածներ
- Ի՞նչ տարբերություն կա 2-ը 1-ում և մեկ տեղանոց կթիչների միջև
Ի՞նչ տարբերություն կա 2-ը 1-ում և մեկ տեղանոց կթիչների միջև
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը հնարավորություն է տալիս մայրիկներին կթել 2 կուրծքը միաժամանակ՝ խնայելով ժամանակ: Այն կարելի է օգտագործել նաև որպես մեկ տեղանոց էլեկտրական կթիչ: Առանձնահատկություններից է հեղուկաբյուրեղային էկրանի առկայությունը, որը տալիս է շատ օգտակար տեղեկատվություն աշխատանքի ռեժիմի, կթման արագության և հաճախության մասին՝ օգնելով մայրիկներին ճանաչել և հետագայում հեշտությամբ կրկին միացնել իրենց նախընտրած պարամետրերը: Էկրանին երևում է նաև կթման համար օգտագործված ժամանակը, ինչպես նաև օգտագործվող էներգիայի աղբյուրը (ցանցային հոսանք կամ մարտկոցներ): Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել աշխատանքի 3 ռեժիմների, կթման 8 մակարդակների միջև, մինչդեռ մեկ տեղանոց էլեկտրական կթիչը ունի կթման 6 մակարդակ: