Բնական Ալիքաձև ծծակներ
Հիմնվելով ավելի քան 50 տարվա փորձ ունեցող հետազոտությունների վրա՝ մեր Բնական Ալիքաձև ծծակները պատրաստված են խթանելու համար լեզվի նույն պերիստալտիկ շարժումը, որը երեխան կատարում է կրծքով կերակրվելիս: Հետևաբար նվազեցնում է պտուկների վնասումը և նպաստում է բերանի բնական զարգացմանը:
Հավելյալ նկարագրությունՏեսահոլովակ
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
-
Առաջարկվող ապրանքներ:
- չի պարունակում բիսֆենոլ A և S
- կլինիկորեն հաստատված է, որ նվազեցնում է պտուկների վնասումը կրծքով կերակրվող երեխաներիի մոտ
- նպաստում է բերանի բնական զարգացմանը
- օգնում է երեխային հեշտությամբ կրծքից անցնել շշին և հակառակը
- Air Ventilation System (AVS™) – նվազեցնում է օդի ներթափանցումը, որն էլ հանդիսանում է կոլիկայի կամ փսխման հիմնական պատճառը
- հիմնված է 50-ամյա հետազոտությունների վրա
- Պատրաստված 100% սիլիկոնից, փափուկ է և ճկուն՝ արագ և հեշտ բռնելու համար
-
Նկարագրություն:
Լայնածավալ 50 ամյա հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ երեխայի ծծելու գործընթացը կազմված է 3 փուլից՝ բռնելու ռեֆլեքս, լեզվի պերիստալտիկ շարժում (լեզվի ալիքաձև շարժում) և կլում: Ակնհայտ դարձավ նաև, որ երեխան պետք է կարողանա կատարել լեզվի պերիստալտիկ շարժում՝ ծնոտի և բերանի բնական զարգացման համար:
NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակը հատուկ նախագծված է այնպես, որ երեխան կարողանա նմանակել լեզվի նույն շարժումները և հեշտությամբ կարողանա անցում կատարել կրծքից շշին և հակառակը: Ինչպես Lansinoh շարքի բոլոր ապարանքները, այնպես էլ Բնական Ալիքաձև ծծակները պատրաստված են, որպեսզի մայրիկներին հնարավորություն տան շարունակել կրծքով կերակրել ավելի երկար, ինչպես նաև ազատ կթել և կերակրել՝ նվազեցնելով պտուկների վնասման վտանգները:
Կլինիկորեն հաստատված է, որ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակները պահպանում են բնական սնուցման գործընթացը:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ մենք խորհուրդ ենք տալիս ձեր երեխային բացառապես կերակրել կրծքով առաջին 6 ամիսները՝ հիմնելով կերակրման ճիշտ ձևը, նախքան շշին անցնելը:
-
Ապրանքի մասին:
- Լինում է դանդաղ, միջին և արագ հոսքերի
- Պարունակում է 2 հատ NaturalWave® ծծակ
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Կարելի՞ է արդյոք Lansinoh® mOmma® շշերն ու ծծակները լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ
Lansinoh® mOmma® շշերը և NaturalWave™ բնական ալիքաձև ծծակները կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի վերին հատվածում: Այնուամենայնիվ երկարատև օգտագործման համար մենք խորհուրդ ենք տալիս ձեռքով նուրբ լվացում: -
Կարելի՞ է արդյոք Lansinoh® mOmma® շշերն ու ծծակներն ախտահանել եռացող ջրով
Lansinoh® mOmma® շշերը և NaturalWave™ բնական ալիքաձև ծծակները կարելի է ախտահանել եռացող ջրի մեջ 5 րոպե: Խնդրում ենք համոզված եղեք, որ տարայի մեջ կա բավարար քանակի ջուր, որպեսզի տարբեր մասերը չդիպչեն տարայի հատակին կամ կողքերին, քանի որ դա կարող է բերել դրանց վնասման: -
Կարելի՞ է արդյոք օգտագործել խոզանակ ծծակը լվանալու համար
Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել ծծակի խոզանակ NaturalWave™ծծակի լվացման համար, շատ կարևոր է այն զգուշությամբ կատարել, խոզանակը չհրել դեպի ծծակի գագաթի անցքը, այն շատ փոքր է և կարող է վնասել սիլիկոնը: Դուք կարող եք նաև ծծակը դնել տաք օճառաջրի մեջ, այնուհետև պահել հոսող ջրի տակ և թողնել որ չորանա, կամ դնել սպասք լավացող մեքենայի վերին հատվածում -
Կարելի՞ է արդյոք Lansinoh® mOmma® NaturalWave™ բնական ալիքաձև ծծակները օգտագործել այլ շշերի հետ
Lansinoh® mOmma® NaturalWave™ բնական ալիքաձև ծծակները պատրաստված են Lansinoh mOmma շշերի համար և չեն համապատասխանում լայն հիմքով այլ շշերին: Մենք խորհուրդ չենք տալիս մեր ծծակը օգտագործել այլ շշերի հետ, քանի որ չենք փորձակել համատեղելիությունն այլ ընկերությունների շշերի և մեր ծծակների միջև: -
Ի՞նչից են պատրաստված Lansinoh mOmma շշերը և NaturalWave™ ծծակները
Շիշը, օղը և կափարիչը պատրաստված են պլաստիկ պոլիպրոպիլենից, որը չի պարունակում քիմիական նյութեր և հավելանյութեր, ինչպես նաև չի պարունակում բիսֆենոլ A և S: Բնական Ալիքաձև NaturalWave™ ծծակները պատրաստված են 100% սիլիկոնից, որը նույնպես չի պարունակում բիսֆենոլ A և S: -
Ի՞նչ են իրենցից ներկայացնում բիսֆենոլ A-ն և S-ը Ինչու՞ պետք է ընտրեմ դրանք չպարունակող շշեր
Քանի որ անվտանգությունը Lansinoh-ի համար առաջնային է, այդ պատճառով մենք ձեռնարկել ենք բոլոր միջոցները, որպեսզի շշերը և ծծակները չպարունակեն բիսֆենոլ A և S: BPA կամ բիսֆենոլ A-ն քիմիական նյութ է, որը հիմնականում օգտագործվում է պոլիկարբոնատային պլաստիկի արտադրության մեջ, ազդում է էստրոգենների վրա և հայտի է որպես հորմոնների քայքայիչ: Հետազետությունները կապ են հաստատել BPA-ի և քաղցքեղի, դեպրեսիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների միջև: Այն հատկապես վտանգավոր է հղիության, նորածնային և մանկական հասակում, այդ պատճառով մի շարք պետությունների կառավարություններ արգելել են BPA –ի օգտագործումը երեխաների շշերի և այլ ապրանքների արտադրության մեջ: BPS կամ բիսֆենոլ S-ը համարվում է այլընտրանք BPA-ն և նույնպես համարվում է հորմոնների քայքայիչ և համարվում է վտանգավոր, այնուամենայնիվ այն կիրառվում է մանկական շշերի և նմանատիպ ապրանքների արտադրության մեջ: -
Ի՞նչ հոսքի արագության NaturalWave™ ծծակներ են լինում
Lansinoh® mOmma® NaturalWave™ ծծակները լինում են դանդաղ, միջին և արագ հոսքերի՝ կախված են ձեր երեխայի կարիքներից: Հոսքի արագությունը կախված է, թե ինչպես է երեխան կրծքով կերակրվում: Մենք գիտեք բոլոր երեխաներին և իրենց նախապատվությունները, այդ պատճառով մենք առաջարկում ենք 3 տեսակ, քանի որ մի տեսակը կիրառելի չէ բոլոր երեխաների համար: -
Ինչպե՞ս կարող եմ տարբերել միմյանցից դանդաղ, միջին և արագ հոսքերի ծծակները
Դանդաղ հոսքի ծծակի ստորին հատվածում գրված է չափս -2S, միջին հոսքի ծծակինը՝ չափս- 3M և արագ հոսքի ծծակինը՝ չափս- 4L: -
Պե՞տք է արդյոք փակել ծծակի գագաթը միկրոալիքային վառարանում տաքացնելիս
Մենք խորհուրդ ՉԵՆՔ տալիս կրծքի կաթը կամ երեխայի համար ցանկացած այլ հեղուկ տաքացնել միկրոակիքային վառարանի մեջ, քանի որ այն կարող է առաջացնել <<տաք>> կետեր և վնասել կրծքի կաթի սննդարար նյութերը: Մենք խորհուրդ ՉԵՆՔ տալիս շիշը տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ ցանկացած ձևով: -
Դուք միայն լա՞յն հիմքով ծծակ ունեք
Բնական Ալիքաձև NaturalWave™ծծակները լայն հիմքով են: Այն հնարավորություն է տալիս երեխային լայն բռնել ծծակը, ինչպես նա կբռնի կուրծքը լայն բացված բերանով: -
Ի՞նչ հաճախականությամբ պետք է փոխել NaturalWave™Բնական Ալիքաձև ծծակները
Մենք առաջարկում ենք ծծակը զննել ամեն օր և խորհուրդ ենք տալիս փոխել այն 7 շաբաթը մեկ: Եթե դուք նկատել եք, որ սիլիկոնը վնասվել է, ապա մենք խորհուրդ ենք տալիս այն դեն նետել: Մենք նաև խորհուրդ ենք տալիս ծծակները չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ, տաքցնել կամ թողնել ախտահանիչ լուծույթների մեջ նախատեսվածից ավելի երկար, քանի որ կարող են վնասվել:
-
Ձեզ կարող է հետաքրքրել
-
Կերակրման շիշ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակով
Բնական Ալիքաձև ծծակով Lansinoh mOmma շիշը հատուկ պատրաստված է կրծքով կերակրվող երեխաների համար: Խորհուրդ է տրվում...Տեսնել ավելին Դիտել -
Էլեկտրական կթիչ 2-ը 1-ում
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրությում է այն կանանց համար, ովքեր կուրծքը կթելիս ցանակնում...Տեսնել ավելին Դիտել -
Մեխանիկական կթիչ
Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների...Տեսնել ավելին Դիտել