Մեխանիկական կթիչ
Հեշտ օգտագործման համար նախագծված մեխանիկական կթիչը ապահովում է հարմարավետ կթում նույնիսկ շարժման ժամանակ, առանց մարտկոցների կամ որևէ էլեկտրական աղբյուրի անհրաժեշտության:
Հավելյալ նկարագրությունՏեսահոլովակ
-
Watch this video to see how easy it is to use the Lansinoh Manual Breast Pump.
-
Learn how best to clean our Manual Breast Pump in this video.
-
See how to assemble the Lansinoh Manual Breast Pump with this quick video.
-
Learn about our new and improved manual breast pump. Easy to use and clean, efficient, with 2 phase technology.
-
See our Manual Breast Pump in this 360° view.
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
- Նվաճումներ
-
Առաջարկվող ապրանքներ:
- Չի պարունակում բիսֆենոլ A և S
- Ունի աշխատանքի կարգավորվող 2 փուլ – 1.կաթի հոսքը խթանող փուլ, որն ապահովում է արագ կծկումներ՝ խթանում է կաթի հոսքը, 2.կթելու փուլ, որն ապահովում է դանդաղ կծկումներ՝ առավելագույնի հասցնելով կաթի հոսքը
- ComfortFit կրծքի բարձիկը հարմար բռնում է կուրծքը, ինչը նպաստում է արդյունավետ կթմանը
- Էրգոնոմիկ easy-express™ բռնակը նվազեցնում է ձեռքի ծանրաբեռնվածությունը ապահովելով հարմարավետ և արդյունավետ կթման գործընթաց
- Lansinoh կերակրման շիշը համապատասխանում է Lansinoh-ի բոլոր տեսակի կթիչներին և շշերի տեսականուն: Միևնույն շշով կարելի կթել, պահել, կերակրել
- Թեթև, անձայն և կոմպակտ լինելու շնորհիվ կթիչը կարելի է օգտագործել նաև դրսում
- Հավաքածուն իր մեջ ներառում է բնական ալիքաձև ծծակ(փականի հետ միասին), որն օգնում է պահպանել կերակրման ճիշտ ձևը
- Ներառում է շշի համար տակդիր, որի շնորհիվ շիշն ամրանում է և կանխում է կաթի թափվելը
- Քիչ մասերի շնորհիվ կթիչը հեշտ է լվանալ, հավաքել և օգտագործել
- Սա Lansinoh-ի ԿԹԻՐ-ՊԱՀԻՐ-ԿԵՐԱԿՐԻՐ համակարգի մասն է կազմում
-
Նկարագրություն:
Lansinoh-ի մեխանիկական կթիչը չի պահանջում մարտկոցներ և էլեկտրական հոսանքի աղբյուր և ապահովում է հարմարավետ և կթում այն կերակրող մայրերին, ովքեր գտնվում են դրսում կամ տեղաշարժվում են:
Պատրաստված է հեշտ օգտագործման համար, բռնակի գագաթին առկա միակցիչի օգնությամբ հնարավոր է խթանման փուլից անցնել կթման փուլին: Խթանման փուլը նմանակում է ձեր երեխայի կերակրման առաջին փուլին՝ բնական ծծման գործընթացին: Կթման փուլը կրկնում է ձեր երեխայի երկար, դանդաղ ներքաշումները, որոնք նա անում է կերակրման ընթացքում:
Էրգոնոմիկ բռնակի օգնությամբ կթիչը կարելի է օգտագործել մեկ ձեռքով ՝առանց դաստակի վրա ուժ գործադրելու: Իր յուրահատուկ ComfortSeal բարձիկի շնորհիվ այն ապահով ամրանում է կրծքին և կթման գործընթացը դարձնում ոչ միայն արդյունավետ, այլ նաև հարմարավետ:
Հավաքածուի մեջ առկա շշի համար նախատեսված յուրահատուկ տակդիրը շիշը պահում է տեղում և կթման ընթացքում, և դրանից հետո: Մեխանիկական կթիչի լայն տրամագծով շիշը համապատասխանում է Lansinoh-ի մյուս տեսակի կթիչներին նույնպես:
Եթե ձեզ անհրաժեշտ են այս կթիչի պահեստամասերը, կարող եք սեղմել այստեղ
-
Ապրանքի մասին:
- • ConfortFit կրծքի բարձիկ(ձագար) (#50408)
- • Lansinoh կերակրման շիշ 160 մլ (#53450)
- • Կթիչի մարմին (#50631)
- • Շշի տակդիր (#53452)
- • Բնական ալիքաձև ծծակ և կափարիչ
- • Սիլիկոնե դիաֆրագմա (#50626)
- • Միակցիչ (#50627)
- • Բռնակ (50621)
- • Շշի օղ և պաշտպանիչ սկավառակ (#53450)
- • Ապիտակ փական (1 հատ լրացուցիչ) (#53401)
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Արդյոք ու՞նեք կթիչի պահեստամասեր
Այո, դուք կարող եք գտնել բոլոր կթիչների պահեստամասերը այստեղ -
Կարելի՞ է արդյոք մեխանիկական կթիչը լվանալ ապասք լվացող մեքենայի մեջ
Կթիչի բոլոր մասերը կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայի մեջ: Կորուստից խուսափելու և մասերի երկարակեցությունը բարձրացնելու համար, խորդուրդ ենք տալիս սպիատակ փականը, սիլիկոնե դիաֆրագման, միակցիչը և ConfortFit կրծքի բարձիկը լվանալ ձեռքով: -
Կարո՞ղ եմ ես արդյոք ախտահանել մեխանիկական կթիչի մասերը եռացող ջրում
Դուք կարող եք մեխանիկական կթիչի մասերը 10 րոպե ախտահանել եռացող ջրում: Խնդրում ենք համոզված եղեք, որ ձեր կաթսան բավականաչափ մեծ է և ջուրը լցված է բավարար քանակի, որպեսզի կթիչի մասերը կարողանան ազատ լողալ ջրի մակերեսին՝ առանց տարայի պատերին դիպչելու: -
Արդյո՞ք Lansinoh-ի մեխանիկական կթիչը զուրկ է բիսֆենոլ A-ից և S-ից
Այո, Lansinoh-ի մեխանիկական կթիչը չի պարունակում բիսֆենոլ A և S: ՇՇերը պատրաստված են պոլիպրոպիլենից, որը չի պարունակում քիմիկան նյութեր և պահպանիչներ նույնպես: -
Ի՞նչ են իրենիցից ներկայացնում բիսֆենոլ A-ն և S-ը: Եվ ինչու՞ ես պետք է ընտրեմ դրանք չպարունակող կերակրման ապրանքներ
BPA կամ բիսֆենոլ A-ն քիմիական նյութ է, որը հիմնականում օգտագործվում է պոլիկարբոնատային պլաստիկի արտադրության մեջ, ազդում է էստրոգենների վրա և հայտի է որպես հորմոնների քայքայիչ: Հետազետությունները կապ են հաստատել BPA-ի և քաղցքեղի, դեպրեսիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների միջև: Այն հատկապես վտանգավոր է հղիության, նորածնային և մանկական հասակում, այդ պատճառով մի շարք պետությունների կառավարություններ արգելել են BPA –ի օգտագործումը երեխաների շշերի և այլ ապրանքների արտադրության մեջ: BPS կամ բիսֆենոլ S-ը համարվում է այլընտրանք BPA-ն և նույնպես համարվում է հորմոնների քայքայիչ և համարվում է վտանգավոր, այնուամենայնիվ այն կիրառվում է մանկական շշերի և նմանատիպ ապրանքների արտադրության մեջ: Քանի որ Lansinoh-ի համար անվտանգությունն առաջնային է, այդ իսկ պատճառով մենք ձեռնարկել ենք միջոցներ, որ մեխանիկական կթիչը չպարունակի ոչ BPA և ոչ էլ BPS: -
Ի՞նչ նյութից է պատրաստված Lansinoh-ի մեխանիկական կթիչը
Մեխանիկական կթիչի մասերը պատրաստված են պոլիպրոպիլենից, սիլիկոնից, պոլիէթիլենից և SEPS-ից: -
Կարող եմ արդյո՞ք Lansinoh–ի մեխանիկական կթիչով անմիջապես կթել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերի մեջ
Lansinoh-ի կաթի պահպանման պարկերն ունեն կրկնակի հերմետիկ “զիփ” փական, որը հնարավորություն է տալիս ապահով ամրանալ Lansinoh-ի ցանկացած էլեկտրական և մեխանիկական կթիչներին: Ամրացրեք ստերիլ կաթի պահպանման պարկերը Lansinoh-ի ցանկացած կթիչին և կթեք անմիջապես պարկի մեջ: -
Ես կարիք ունեմ կրծքի բարձիկի մեծ չափսի: Արդյո՞ք այն համապատասխանում է Lansinoh-ի մեխանիկական կթիչին
Այո, Lansinoh-ի մեխանիկական կթիչի հավաքածուն պարունակում է ստանդարտ չափսի կրծքի բարձիկ, այնուամենայնիվ եթե դուք ունեք մեծ բարձիկի կարիք, խնդրում ենք կապ հաստատել մեր կենտրոնի հետ գրելով մեզ lansinoharmenia@gmail.com հասցեին, կամ զանգահարել 0037410581949 հեռախոսահամարով, և մենք կփորձենք օգտակար լինել Ձեզ: -
Ի՞նչ ուժգնությամբ է կթում lansinoh-ի մեխանիկակն կթիչը
Lansinoh-ի մեխանիկական կթիչը նախատեսված չէ 250 մմ.ս.ս համար: Հեշտ կթող բռնակը հնարավորություն է տալիս նախընտրել կթման ուժգնությունը՝ ձեր հարմարավետությանը զուգընթաց: -
Արդյո՞ք ունի երաշխիք Lansinoh-ի մեխանիկական կթիչը
Lansinoh-ի մեխանիկական կթիչի համար տրամադրվում է 90 օրյա երաշխիք գնման կամ ապրանքի ստացման օրվանից սկսած: Եթե այս ընթացքում ձեզ մոտ առաջացել են որոշ խնդիրներ, ապա խորհուրդ ենք տալիս ալցելել մեր հաճախ տրվող հարցեր բաժինը կամ պատվիրել պահեստամասեր սեղմելով այստեղ:
-
Loved by parents – Արծաթե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ
Prima baby – Բրոնզե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ
Mother and Baby Awards — Բրոնզե մրցանակ որպես լավագույն մեխանիկական կթիչ 2016
Ձեզ կարող է հետաքրքրել
-
Էլեկտրական կթիչ 2-ը 1-ում
Lansinoh-ի 2-ը 1-ում էլեկտրական կթիչը կատարյալ ընտրությում է այն կանանց համար, ովքեր կուրծքը կթելիս ցանակնում...Տեսնել ավելին Դիտել -
Կերակրման շիշ NaturalWave® Բնական Ալիքաձև ծծակով
Բնական Ալիքաձև ծծակով Lansinoh mOmma շիշը հատուկ պատրաստված է կրծքով կերակրվող երեխաների համար: Խորհուրդ է տրվում...Տեսնել ավելին Դիտել