Խորհրդատվական հոդվածներ
- Գլխավոր
- Խորհրդատվական հոդվածներ
- Ի՞նչ է մաստիտը, և ինչպես կարող են օգնել փաթեթները
Ի՞նչ է մաստիտը, և ինչպես կարող են օգնել փաթեթները
Մաստիտը՝ դա կրծքագեղձի բորբոքումն է, որն կարող է առաջանալ խցանման, ինֆեկցիաների կամ ալերգիաների հետևանքով: Մաստիտը հաճախ հանդիպում է ծննդաբերությունից հետո՝ կրծքով կերակրման առաջին 2-3 շաբաթներում, բայց կարող է նաև հանդիպել կերակրման այլ փուլերում: Մաստիտը կարող է առաջանալ հանկարծակի և սովորաբար ախտահարում է մեկ կուրծքը: Մաստիտի ժամանակ ընդհանուր տրվող խորհուրդներն են՝ դնել տաք թրջոցներ, մերսել կուրծքը, հանգստանալ և դատարկել կուրծքը (կրծքով կերակրել կամ կթել): Երբեմն կարիք է լինում հակաբիոտիկների կիրառման, եթե ախտանիշները 12-24 ժամվա ընթացքում չեն մեղմանում կամ մոր մոտ դիտվում է սուր վիճակ: Կրծքի տաք և սառը փաթեթները կարելի է օգտագործել տաք վիճակում որպես թրջոց անմիջապես կրծքի վրա՝ կերակրելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կերակրումների և կթումների միջև՝ բորբոքումը և ցավը մեղմացնելու համար: Մաստիտի մասին ավելի շատ տեղեկություն՝ ախտանիշների, բուժման մասին իմանալու համար այցելեք մեր կայքի ՄԱՍՏԻՏ ենթավերնագիրը: