Խորհրդատվական հոդվածներ
- Գլխավոր
- Խորհրդատվական հոդվածներ
- Ինչպե՞ս է աշխատում (ազդում) լանոլինը
Ինչպե՞ս է աշխատում (ազդում) լանոլինը
Կրծքով կերակրումը սովորած հմտություն է: Եթե Դուք զգում եք պտուկի ցավոտություն, բացառությամբ թեթև քնքշության, երբ երեխան մոտեցվում է Ձեր կրծքին,ապա հնարավոր է, որ որոշ փոփոխություններ անեք դիրքը շտկելու համար, որպեսզի զգաք հարմարավետություն և հաճույք ստանաք կրծքով կերակրելու գործընթացից: Մայրիկների մոտ կրծքապտուկների ճաքերը հիմնականում առաջանում են երեխային սխալ դիրքով կրծքին մոտեցնելիս – այս վիճակը ցավոտ է, բայց ժամանակավոր: Դիրքը փոխելով (ճիշտ դիրքով մոտեցնել կրծքին) վիճակը կբալելավվի, բայց միաժամանակ Lansinoh HPA®Լանոլինը կարող է ապահովել հանգստացնող ազդեցություն, որպեսզի Դուք կարողանաք կերակրել հարմարավետ: Lansinoh HPA®Լանոլինը՝ վերքերի լավացման համար ապահովում է կատարյալ խոնավ միջավայր: Վերքերի խոնավ բուժման եղանակն իր մեջ ներառում է արեոլայի(պտուկի) հատվածի առկա խոնավության պահպանումը, վնասված մաշկին քսելով, խոնավությունը պահպանող լանոլինի քսուկը (կրեմը): Մաշկում պահպանվող ներքին խոնավությունը մաշկին տալիս է նորմալ, առողջ տեսք՝ առաձգական և փափուկ, այլ ոչ թե փխրուն և չոր: Երբ վնասված հյուսվածքն այս ձևով խոնավեցվում է, ապա վերքը լավանում է առանց կեղևի ձևավորման: