Կոմպակտ Էլեկտրական Կթիչ
Lansinoh –ի կոմպակտ էլեկտրական կթիչը հզոր է, բայց փոքր ու թեթև՝ հարմար պայուսակում տեղափոխելու համար: Աշխատանքի երփուլանի ձևը նմանակում է երեխայի բնական կերակրման ընթացքին, իսկ արտածծման 5 ռեժիմները կթման ընթացքում մայրիկներին տալիս են առավելագույն հարմարավետություն:
Հավելյալ նկարագրություն Գնել հիմաՏեսահոլովակ
- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
-
Առաջարկվող ապրանքներ:
- Արտածծման կարգավարվող 5 ռեժիմները, կրկնում է երեխային բնական կերակրման ձևն՝ առավելագույնի հասցնելով կաթնարտադրությունը: Սա հնարավորություն տալիս մայրիկներին ընտրել առավել հարմարավետ կթման մակարդակին համապատասխան արտածծման ուժգնությունը
- Հավաքածուի մեր ներառված է հարմարավետ կթման համար նախատեսված ComfortFit կրծքի բարձիկը
- Փոքրիկ, թեթև կառուցվածքը, ինչպես նաև USB փոխարկիչը կատարյալ են տանը և դրսում օգտագործման համար
- Հեշտ օգտագործման և քիչ լվացվող մասերի շնորհիվ խնայում է զբաղված մայրիկների ժամանակը
- Հավաքածուի մեջ առկա է Բնական Ալիքաձև Ծծակը (կափարիչի հետ միասին) օգնում է պահպանել կերակրման ճիշը ձևը
- Չի պարունակում բիիսֆենոլ A և S
- ComfortFit սիլիկոնե կրծքի բարձիկը հուսալի ամրանում է կրծքին և ապահովում է առավել արդյունավետ կթում
- ԿԹԻՐ -ՊԱՀԻՐ–ԿԵՐԱԿՐԻՐ – միևնույն շշում (շշի հետ առկա է պաշտպանիչ սկավառակ) կաթը կթվում, պահվում և կերակրվում է՝ ապահովելով հարմարավետություն և հուսալիություն
- Սեղմող կոճակների LED լուսավորումը՝ հնարավորություն է տալիս կարգավորել աշխատանքի ռեժիմները գիշեր թե ցերեկ
-
Նկարագրություն:
Նոր հարմարավետ և կոմպակտ էլէկտրական կթիչը կատարյալ է ժամանակակից բազմազբաղ մայրիկների համար, որոնք միշտ շարժման մեջ են և ունեն քիչ ժամանակ: Կթիչի փոքր, թեթև, հարմարավետ և հուսալի կառուցվածքը, ինչպես նաև USB կամ AC փոխարկիչը, այն դարձնում են կատարյալ տանից դուրս օգտագործման համար:
Կթիչը հեշտ է օգտագործել, հուսալի LED լուսավորումը ցույց է տալիս կծկման ուժգնությունը և թույլ է տալիս փոխել աշխատանքի ռեժիմները, կարգավորել կծկման արագությունը:
Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր
Երբ երեխան սկսում է կերակրվել՝ նա սկսում է արագ ծծման շարժումներից և խթանում է կաթի արտահոսքը: Երբ կաթը արտահոսում է, երեխան սկում է այն դուրս բերել դանդաղ և խորը ծծման շարժումներով: Նմանակելով այս բնական ռիթմին Lansinoh–ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչը առաջարկում է աշխատանքի 2 փուլ՝ Խթանման (կծկման) և կթելու (ծծման) փուլեր:
- Խթանման (կծկման) փուլ – արագ կթման փուլ է և նմանակում է արագ և կարճ ծծման գործընթացին, որով ձեր երեխան խթանում է կաթի արտահոսքը
- Կթելու (ծծման) փուլ – այն նմանակում է խորը և դանդաղ ծծման փուլին է և իր մեջ ներառում է արտածծման կարգավորման ձեզ համար առավել հարմարավետ հնարավոր 5 մակարդակ:
Երբ միացնում եք կթիչը, այն սկսում է աշխատել խթանման փուլի 3 մակարդակից, և 2 րոպե հետո անցնում է կթման փուլին, այսինքն անցումը կատարվում է առանց համապատասխան կոճակին սեղմելու (եթե իհարկե դուք չեք ուզում սեղմել կոճակը): Դուք ցանկացած պահի կարող եք խթանման փուլից անցում կատարել կթման փուլին, եթե նկատում եք, որ կաթը սկսում է արտահոսել 2 րոպեից ավելի վաղ:
Կթիչն ինքնաբերաբար անջատվում է, եթե ավելի քան 60 րոպե մնացել է անուշադրության մատնված:
Lansinoh-ի նոր կոմպակտ էլեկտրական կթիչի հավաքածուի մեջ առկա է ստանդարտ (25 մմ) չափսի կրծքի սիլիկոնե ComfortFit բարձիկ, որն ունի փափուկ եզրեր, որպեսզի ընդունի կրծքի ձևը: Եթե դուք մեծ չափի (30.5 մմ) ComfortFit ձագարի կարիք ունեք, ապա կարող եք պատվիրել ուղիղ Լանսինոից- Սեղմեք այստեղ
Lansinoh-ի նոր կոմպակը էլեկտրական կթիչը կարելի է անմիջապես ամրացնել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերին և կթել դրանց մեջը: Վերջինս կանխում է մի տարայից մյուսի տեղափոխման ընթացքում կաթի կորստի հնարավորությունը: Այն կատարյալ է, երբ դուք դրսում եք և շշերը պահելու համար քիչ տեղ ունեք:
Եթե դուք ունեք այս ապրանքի պահեստամասերի կարիք, խնդրում ենք սեղմել այստեղ
-
Ապրանքի մասին:
- • 1 հատ Lansinoh-ի նոր կոմպակը էլեկտրական կթիչի հիմնական մաս
- • 1 հատ դիաֆրագմայի փակիչ (#53410)
- • 1 հատ դիաֆրագմա (#53402)
- • 1 հատ կրծքի սիլիկոնե ComfortFit բարձիկ 25 մմ (#54103)
- • 1 հատ կթիչի մարմին (#53454)
- • 2 հատ սպիտակ սիլիկոնե փական (#53401)
- • 1 հատ 160 մլ կերակրման շիշ (#53451)
- • 1 հատ պաշտպանիչ փական (#53461)
- • 1 հատ սիլիկոնե խողովակներ 800 մմ (#54100)
- • 1 հատ կթիչի միակցիչ (#54106)
- • 1 հատ ծծակի փական (#53462)
- • 1 հատ դանդաղ հոսքի բնական ալիքաձև ծծակ (#75900)
- • 1 հատ ծծակի օղ (#53463)
- • Միկրո USB էներգիայի կուտակիչը հավաքածուի մեջ ներառված չէ
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ Բեռնել -
-
Ունեք արդյո՞ք իմ կթիչի պահեստամասերը
Այո, ունենք: Դուք կորեղ եք գտնել մեր կթիչների պահեստամասերը այստեղ -
Կարող եմ արդյո՞ք անմիջապես կթել Lansinoh-ի կաթի պահպանման պարկերի մեջ
Lansinoh-ի կաթի պահպանման պարկերն ունեն կրկնակի հերմետիկ “զիփ” փական, որը հնարավորություն է տալիս ապահով ամրանալ Lansinoh-ի ցանկացած էլեկտրական և մեխանիկական կթիչներին: Ամրացրեք ստերիլ կաթի պահպանման պարկերը Lansinoh-ի ցանկացած կթիչին և կթեք անմիջապես պարկի մեջ: -
Ի՞նչ կլինի, եթե պատահաբար լվանամ խողովակները, կարող եմ դրանք նորից օգտագործել
Մեր կթիչների փակ համակարգը նշանակում է, որ կարիք չկա լվանալ խողովակները, քանի որ կթված կաթը չի շփվում խողովակների հետ: Եթե դուք պատահական լվացրել եք խողովակները, դուք կարող եք դրանք անջատել դիաֆրագմայի կափարիչից և միացնել կթիչը մի քանի րոպե՝ համոզվելու համար, որ օդը հանում է կոնդենսացիան կթիչի հիմնական մասից, որը կարող է լինել ներսում: Եթե դուք խողովակում նկատել եք կոնդեսացիա կամ որևէ այլ խնդիր, ապա պետք է դեն նետեք խողովակը և կապ հաստատեք մեր աշխատակցի հետ՝ նորը պատվիրելու համար: -
Ինչպե՞ս իմանալ, երբ դադարեցնել կթման գործընթացը
Երբ դուք մոտենում եք կթման ավարտին, ձեր կաթի հոսքը սկսում է նվազել կամ դադարել, կամ ձեր կրծքերը փափկում են և դառնում քիչ լցված: Իրականում կուրծքը երբեք <<դատարկ>> չի լինում, բայց այն կարող է հուշել, որ ձեր մարմինը արտադրել է այս պահին անհրաժեշտ քանակի կաթ և դուք կարող եք դադարեցնել կթման գործընթացը: -
Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել պահեստամասերը
Դուք կարող եք պատվիրել ձեր կթիչի պահեստամասերը անմիջապես մեր կայքից: Դուք կարող եք գտնել մեր բոլոր կթիչների պահեստամասերն այստեղ -
Ինչպե՞ս կարող եմ անցնել խթանման փուլից կթման փուլ
Դուք կարող եք հեշտությամբ անցնել խթանման փուլից կթման փուլին հատուկ կոճակի օգնությամբ: Երբ միացնում եք կթիչը, այն ավտոմատ սկսում է աշխատել խթանման փուլից և 2 րոպե հետո անցնում է կթման փուլին: Եթե դուք կթման ցանկացած պահին ուզում եք վերադառնալ խթանման փուլին, կամ ցանկանում եք մինչև 2 րոպեն անցում կատարել կթման փուլին, պարզապես պետք է սեղմեք <<անցման>> կոճակի վրա:
-