Մաշկը խոնավեցնող մերսման յուղ
Կարիտեյի յուղի և լավանդայի թեթև բույրի ավելացումով մետաքսանման յուղերի այս Էկզոտիկ խառնուրդը կատարյալ է լոգանքից հետո հանգիստ քնի համար:
Հավելյալ նկարագրություն- Օգտագործման մասին
- Նկարագրություն
- Ապրանքի մասին
- Օգնություն
- Հարց/Պատասխան
-
Առաջարկվող ապրանքներ:
- Թույլատրված է մաշկաբանների կողմից երեխայի զգայուն մաշկի համար
- Չի պարունակում պարաբեն և լաուրիլ սուլֆատ, առանց արհեստական հոտերի և գունանյութերի է
- 100% -բնական է
- 50% — օրգանական է
- Հավաստագրված է բնական խնամքի միջոցներ՝ Ecocert Greenlife
- Ունի էկոլոգիական փաթեթավորում
- Արտադրված է Մեծ Բրիտանիայում
- Փորձարկված չէ կենդանիների վրա
- Մրցանակների շարքը
-
Նկարագրություն:
Մայր բնությունն ունեցել է իր դերակատարումը՝ օգնելով մեզ ստեղծել կարիտեյի այս խոնավեցնող մերսման յուղը ձեր և ձեր երեխայի համար:
Կարիտեյի յուղի և լավանդայի թեթև բույրի ավելացումով մետաքսանման յուղերի այս Էկզոտիկ խառնուրդը կատարյալ է լոգանքից հետո հանգիստ քնի համար:
Այս խոնավեցնող մերսման յուղը պատրաստված է 100% հավաստագրված օրգանական բաղադրիչներից և ունի Ecocert Greenlife հավաստագիր:
Թեթև ու խոնավեցմամբ հարուստ յուղի փոքր քանակությամբ երեխայի մաշկի մերսումը բավարար է նրան հանգստացնելու, և երակարտև ու խորը գիշերային քնին պատրաստելու համար:
Օգտագործելուց առաջ լավ թափահարել և մի փոքր յուղ լցնել ձեռքի մեջ: Նրբորեն մերսել երեխայի մաշկը և մի մոռացեք ավարտելուց հետո ամուր գրկել Ձեր բալիկին: Սիրով ստեղծված մեր մյուս արտադրանքների մասին, կարող եք ծանոթանալ կայքից՝ www.earthfriendlybaby.co.uk
-
Ապրանքի մասին:
- Արևածաղկի (Helianthus Annuus) յուղ - Օգնում է պահպանել մաշկի խոնավությունը, հարուստ է վիտամիններով և անտիօքսիդանտներով
- Նշի (Prunus Amygdalus Dulcis) յուղ - Պարունակում է օլեինաթթվի մեծ քանակություն, ունի հիանալի փափկեցնող և արգելափակող հատկություն, ինչը հնարավորություն է տալիս ազդել և որպես փափկեցնող միջոց, և նաև կանխել մաշկից ջրի կորուստը:
- Ծիրանի (Prunus Armeniaca) կորիզի յուղ - Վերականգնող, սնուցող, փափկեցնող և լավացնող միջոց է, որը կանխում է ջրազրկումը, հարթեցնում է կնճիռները և պահպանում է մաշկի ճկունությունն ու առաձգականությունը
- Տոկոֆերոլ - Վիտամին E-ի կայուն ձևն է, որը փափուկ է պահում մաշկը և նվազեցնում է դեմքի կնճիռները
- Ցորենի (Triticum Aestivum) հատիկների յուղ - Պարունակում է բարձր քանակությամբ բնական վիտամին E և նախավիտամին A և շատ արդյունավետ փափկեցնող միջոց է
- Ժոժոբայի (Simmondsia Chinensis) յուղ - Փափկեցնող միջոց է: Ժոժոբան իր քիմիական կազմով նման է մաշկի ճարպին, ինչի շնորհիվ այն ունի բարձր թափանցելություն և ունակ է բարձրացնել մաշկի ճկունությունը և էլաստիկությունը
- Առնիկա (Arnica Montana) ծաղիկների մզվածք - Ապահովում է ջերմության շերտ և օգնում է հանգստացնել հոգնած մկանները
- Քնջութ (Sesamum Indicum) յուղ - Հակաօքսիդանտ բաղադրիչ է, որն օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացումը շնորհիվ Օմեգա-Ճարպաթթուների և պահպանել նրա փայլը
- Գերանիոլ (Geraniol) - Անուշաբույր միացություն է, որը հանդիպում է որոշ բնական եթերային յուղերի մեջ
- Լիմոնեն (Limonene) - Անուշաբույր միացություն է, որը հայտնաբերվում է որոշ եթերային յուղերում
- Լինալուլ (Linalool) - Անուշաբույր միացություն է, որը հանդիպում է եթերային յուղերի մեջ
- Կարիտեի (Butyrospermum Parkii) յուղ - Բնական խոնավեցնող է, հարթեցնում և փափկեցնում է մաշկը, միևնույն ժամանակ ապահովելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից բնական պաշտպանություն
- Նարդոսի (Lavandula Angustifolia) - Հանգստացնող հատկություններով նուրբ հակաբորբոքիչ է
-
Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն անցեք հղումով
Հետադարձ կապ -